ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Ամռան ամիսներին հաճախ եմ այցելում Լոռու մարզի Գյուլագարակ գյուղի  մոտակայքում գտնվող բուսաբանական այգի` դենդրոպարկ, եւ ամեն անգամ հիանում եմ այգու մաքրությամբ, անթերի մշակված տարածքներով ու բուսականությամբ: Զարմանալին այն է, որ մուտքի համար որեւէ սիմվոլիկ գումար չեն պահանջում վճարել: Հետաքրքիր է իմանալ, թե դենդրոպարկի գոյատեւման համար ինչքան գումար է հատկացնում ՀՀ բնապահպանության նախարարությունը, եւ արդյոք ֆինանսավորման այլ աղբյուրներ կան, թե ոչ:Լուսինե Հունանյան, 35 տարեկան, բուսաբանՊԱՏԱՍԽԱՆ. Ստեփանավանի «Սոճուտ» դենդրոպարկը գործում է ՀՀ բնապահպանության նախարարության «Արգելոցապարկային համալիր» ՊՈԱԿ-ի ենթակայությամբ: Դենդրոպարկի ֆինանսավորումը կատարվում է ՀՀ պետական բյուջեից` դրամաշնորհի միջոցով եւ սեփական որոշակի միջոցներից: Դենդրոպարկի կանոնադրության համաձայն` լրացման եւ վերականգնման աշխատանքների նպատակով ստեղծվել է տնկարան, որտեղ աճեցված տնկիների մի մասն օգտագործվում է լրացման նպատակով, իսկ որոշակի մասն էլ, կազմակերպության կանոնադրության 8-րդ կետի բ) ենթակետի համաձայն, վաճառվում է, ինչի հաշվին ձեւավորվում են սեփական միջոցները:ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի ղեկավար Էդգար ՓիրումյանՊԱՏԱՍԽԱՆ.  Նախ` մենք իրավունք չունենք մուտքի համար թեկուզ չնչին գումար վերցնել: Դրա համար նախարարի հրամանն է պետք: Մեկ անգամ մենք դիմել ենք այդ հարցով, որ մուտքի համար տոմսեր վաճառվեն, բայց մեզ նախարարությունից մերժել են: Պետք է նշեմ, որ մեր դենդրոպարկը նախատեսված չէ մասսայական այցելությունների համար: Այն կիսով չափ գիտական հաստատություն է, որը հիմնականում զբաղվում է հատուկ ծառատեսակների, բույսերի կոլեկցիոն տեսակների հավաքագրումով: Իսկ այն, որ հաճախորդները գնալով շատանում են, դա մեր մեղքով չէ, նրանց այգին է գրավում: Դա շատ լավ է, մենք դրանով ուրախանում ենք, բայց մեր նպատակն այն չէ, որ մուտքի տոմս վաճառելով եւ այցելուներով լուրջ զբաղվենք, մեր նպատակը դենդրոպարկը մշակելն ու պահելն է: Դենդրոպարկի տնօրեն Վիտալի Լեոնովիչ «ԺՈՂՈՎՈՒՐԴ».  Ամեն դեպքում ուրախալի է, որ բնության հրաշքն անվճար վայելելու հնարավորություն է տրվում մարդկանց:




Լրահոս