Հայտնի է Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայի նոր նախագահի անունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայի նախագահի պաշտոնում Օլիմպիական խաղերի եռակի չեմպիոն Ալբերտ Ազարյանին փոխարինել է Գագիկ Վանոյանը, որն ընտրվել է միաձայն, հաղորդում է ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։

Գագիկ Վանոյանը նախորդ երկու տարիներին եղել է ֆեդերացիայի փոխնախագահը, սպորտի վարպետ է, նախկին մարմնամարզիկ եւ մարզիչ։ Ալբերտ Ազարյանն ընտրվել է ֆեդերացիայի պատվավոր նախագահ: Լեգենդար մարմնամարզիկը շնորհավորել է նորընտիր նախագահին` մաղթելով նրան հաջողություններ պատասխանատու աշխատանքում: Գագիկ Վանոյանը վստահեցրել է, որ արհեստավարժ թիմի հետ կանի հնարավորը մարզաձևի զարգացման համար:

Ֆեդերացիայի քարտուղարի պարտականությունները կկատարի Սահակ Անտոնյանը, փոխնախագահի պաշտոնը կզբաղեցնի Շուշանիկ Հարութունյանը, անդամներ են դարձել Հակոբ Սերոբյանը, Գայանե Ներսեսյանը, Եղիսաբեթ Չատրջյանը, Դավիթ Ֆահրադյանը, Հարություն Մերդինյանը:




Լրահոս