ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը պատվաստվել է Նուբար Աֆեյանի Moderna-ի պատվաստանյութով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը ստացել է ամերիկյան Moderna ընկերության պատվաստանյութը։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ ասել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը:

«Որքան հիշում եմ, նա ստացել է Moderna պատվաստանյութը»,- նշել է նա։

SHАNTNEWS.am-ն ավելի վաղ հայտնել է, որ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը պատվաստվել է կորոնավիրուսի դեմ։ Այդ մասին նա հայտնել է իր թվիթերյան էջում։

«Այսօր ինձ բախտ վիճակվեց ստանալու COVID 19-ի դեմ պատվաստանյութի առաջին չափաբաժինը։ Մենք պետք է աշխատենք՝ պատվաստանյութը հասանելի դարձնելու բոլորի համար և ամենուր։ Պանդեմիայի դեպքում մեզնից ոչ ոք անվտանգության մեջ չի հայտնվի, քանի դեռ բոլորս չենք լինի անվտանգության մեջ»,- գրել է նա։

Հիշեցնենք, որ Мoderna ընկերության համահիմնադիրը և գլխավոր տնօրենը հայազգի գիտնական, գործարար և բարերար Նուբար Աֆեյանն է։




Լրահոս