
Հայաստանի ԱԻՆ-ում, փետրվարի 15-ին, ժամը 20։36-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երեւանի Արշակունյաց պողոտայում տեղի է ունեցել վրաերթ։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երեւան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Փրկարարները ճանապարհի երթեւեկելի հատվածում հայտաբերել են Դ․ Ս․-ի (ծնված 1997 թ․) դին․ քաղաքացուն վրաերթի ենթարկող վարորդը եւ ավտոմեքենան տեղում չեն հայտնաբերվել։
Փրկարարները սահմանազատել են տարածքը, դին մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային եւ կատարել ճանապարհի լվացման աշխատանքներ։