ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչ հավաքներ կլինեն առաջիկայում. Ազատության հրապարակը մեկ ամսով «բրոնյա» է արվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեւանի քաղաքապետարանի կայքից ArmLur.am-ը տեղեկանում է, որ «Սասնա ծռեր» կուսակցության անդամ Արմեն Լուսինյանն իրազեկում է ներկայացրել  քաղաքապետարան՝ փետրվարի 1-ից մինչեւ մարտի վերջն Ազատության հրապարակում հավաքներ մեկնարկելու, երթեր անցկացնելու վերաբերյալ, բացառությամբ մարտի 1-ի: Սակայն հետաքրքիր է, որ մինչեւ այժմ կուսակցության կողմից Ազատության հրապարակում որևէ անգամ հավաք չի եղել. մեկ անգամ նրանք հավաքվել են Գարեգին Նժդեհի արձանի մոտ եւ երթ անցկացրել:

Նշենք, որ այս կուսակցության կողմից իրազեկում էր առկա նաեւ փետրվարի 20-ի վերաբերյալ, սակայն այդ օրը Օպերայում տեղի ունեցավ Հայրենիքի փրկության շարժման անդամների հանրահավաքը եւ նրանք տեղը զիջել են այս շարժմանը: Իսկ ահա մարտի 1-ին, որի համար իրազեկում չի ներկայացվել, հանրահավաք է անելու նախկին պատգամավոր Հայկ Բաբուխանյանը, որը Ռուսաստանի հետ միավորման կողմնակից է:

Ստացվում է՝ բացի Հայրենիքի փրկության շարժումից, փորձում են ակտիվանալ նաեւ այլ ընդդիմադիր ուժեր, սակայն կարծես թե չի ստացվում: Ամեն դեպքում 17 ուժերի միավորումը եւս չի վայելում հասարակության լայն շերտերի աջակցությունը: Իսկ ո՞րն էր 2018 թվականին Նիկոլ Փաշինյանի հաջողությունը. Փաշինյանը գնաց, քայլեց ու այդ ընթացքում բակ-բակ, տուն-տուն հասցրեց իր մեսիջները, որոնք մարդկանց համար հոգեհարազատ էին, ու իրենք այդ վճռականությունն արդեն տեսան Ռադիոտան դուռը կոտրելուց, ոստիկանության հետ համառ պայքարից եւ այլն։ Իսկ այս ընդդիմությունը վերեւից է խոսում ժողովրդի հետ, ոչ թե հավասարը հավասարի պես, ինչի համար էլ հաջողության չեն հասնում:

Մանրամասները՝ տեսանյութում




Լրահոս