Հայաստանում երբեք չի գա ինչ-որ հակառուսական ուժ․ Կալաշնիկով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՌԴ պետդումայի ԱՊՀ-ի, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հարցերով հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Կալաշնիկովը կարծում է, որ Հայաստանում վերջին իրադարձությունները չեն ազդի Ռուսաստանի Դաշնության հետ հարաբերությունների վրա, որի պահպանման օգտին հանդես է գալիս Հանրապետության բնակչության մեծ մասը: Այս մասին հաղորդում է ТАСС լրատվական գործակալությունը։

«Ինչ վերաբերում է մեր երկկողմ հարաբերություններին, իհարկե, ցանկալի չէր լինի, որ այս անհանգստություններն ազդեին դրանց վրա», – ասել է պատգամավորը:

Նա հիշեցրել է, որ անցած տարիների ընթացքում նախկին ԽՍՀՄ երկրներում տեղի են ունեցել տարբեր փոփոխություններ, բայց «այնտեղ տեղի ունեցած բոլոր իշխանափոխություններով և հեղափոխություններով հանդերձ», նրանց մեծ մասը հետաքրքրված է եղել Ռուսաստանի հետ հարաբերություններով:

«Սա հատկապես ակտուալ է Հայաստանի համար։ Ամեն դեպքում, այնտեղ երբեք (իշխանության – խմբ.) չի գա ինչ-որ հակառուսական ուժ: Ավելի ճիշտ՝ մի երկու տարի առաջ այն փորձում էր գլուխ բարձրացնել, բայց աջակցություն չստացավ», – շարունակել է Կալաշնիկովը՝ հստակեցնելով, որ նկատի ունի արտասահմանից աջակցություն ստացող հասարակական կազմակերպությունները։

Կալաշնիկովի խոսքով՝ միշտ կգտնվեն մարդիկ, ովքեր կարող են ինչ-որ բանում մեղադրել Մոսկվային, «բայց Հայաստանի մեծ մասը շահագրգռված է Ռուսաստանի հետ բարեկամության և համագործակցության մեջ»:




Լրահոս