Մարտի 10-ին ժ.13.06-ին ուշագրավ միջադեպ է գրանցվել ՀՀ կառավարության շենքի մոտ, տղամարդը փորձել է ինքնահրկիզվել:
ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ ոստիկանություն է զանգահարել 43-ամյա Հենրիխ Գրիգորյանը և հայտնել, որ ինքը պատերազմի մասնակից է, պատկան մարմինները ոչինչ չեն անում, որ ինքը կնոջը և երեխաներին գտնի, այդ պատճառով ուզում է կառավարության առջև ինքնահրկիզվել:
Արդյուքում կառավարություն են շտապել իրավապահները եւ ժամը 18.20-ին ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 1-ին գումարտակի 2-րդ վաշտի ծառայողները Կառավարության շենքի դիմաց նկատել են մի տղամարդու, ով փորձել է իր վրա բենզին լցնելու եղանակով ինքնասպան լինել: Ծառայողներին հաջողվել է կանխել ինքնասպանությունը, տղամարդուն տարել են ոստիկանության բաժին: Իսկ ահա ոստիկանությունում պարզվել է, որ նշված քաղաքացին հանդիսանում է Հ. Գրիգորյանը, ով հայտնել է, որ ընտանեկան խնդիրների պատճառով ցանկացել է ինքնասպանություն գործել:
Հ.Գրիգորյանը բաց է թողնվել:
Դեպքի առթիվ նախապատրաստվում են նյութեր: