ՖՈՏՈ. Ծնողներս վերջապես ծանոթացան աղջկաս հետ. Արևիկ Ալավերդյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երգչուհի Արեւիկ Ալավերդյանը, ով արդեն երկար տարիներ է՝ բնակվում է Փարիզում, որոշ ժամանակով վերադարձել է հայրենիք: ArmLur.am-ը երգչուհու հետ զրուցել է հայրենիք վերադառնալու և ծնողների հետ հանդիպման մասին:

֊ Արեւի՛կ, գիտեմ, որ որոշ ժամանակով վերադարձել էիք հայրենիք։ Կպատմե՞ք այստեղ այցի մասին։

-Այո, բավական երկար ժամանակ է, ինչ հայրենիքում էինք ընտանիքով: Հայաստան էինք եկել ե՛ւ անձնական, ե՛ւ գործնական նպատակով, ինչի մասին ավելի ուշ կխոսեմ:

 ֊Երեւանում ամենից շատ ի՞նչն էիք կարոտել։

– Երեւանում ամենից շատ կարոտել էի ընտանիքս, առաջին անգամ էր, որ այսքան երկար չէի եղել հայրենիքում: Ծնողներս վերջապես ծանոթացան աղջկաս հետ:

 ֊Արեւիկ, չե՞ք փոշմանել, որ մեկնել եք։

-Չեմ փոշմանել, որ մեկնել եմ: Բավական երկար մնացի հայրենիքում եւ շուտով կրկին վերադառնալու եմ:

֊Ապրելով հայրենիքից հեռու՝ հետևո՞ւմ եք երկրում տիրող իրավիճակին, ինչպե՞ս եք արձագանքում։

-Քաղաքականություն երբեք էլ չեմ սիրել, բայց իհարկե որպես հայ, սիրտս ցավում է այն ամենի համար, ինչ կատարվեց եւ կատարվում է հայրենիքում: Խաղաղություն եմ ուզում, ուզում եմ նորից ոտքի կանգնի հայրենիքս, նորից ժպտա: Իմ արձագանքն իմ գործն է լինելու եւ միշտ լինելու եմ իմ հայրենիքի կողքին:

 ֊Իսկ ինչո՞վ եք զբաղված այս պահին, ի՞նչ նորություններ են սպասվում:

-Նորություններ կլինեն, Աստված առաջ, բայց կխոսեմ, երբ ասելիք ունենամ:

Զրուցեց Լիդա Եղիազարյանը




Լրահոս