Պետական պաշտոնյաների կանայք ու երեխաները մարզասրահներ կայցելեն պետության հաշվին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր կառավարության նիստի չզեկուցվող նախագծերի թվում ընդգրկված հարցերից մեկով փոփոխություն կատարվեց «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքում:

Մասնավորապես, օրենքում այսպիսի դրույթ է ավելանալու. «Պետական պաշտոն և պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց եւ (կամ) նրանց ընտանիքի անմիջական անդամներին առողջության պահպանման, Հայաստանի Հանրապետությունում և Արցախի Հանրապետությունում հանգստի ապահովման, մարզա-առողջարարական և սպորտային համալիրների, լողավազանների և այլ սպորտային կազմակերպությունների ծառայություններից օգտվելու միջոցով առողջ ապրելակերպի ձևավորման եւ ֆիզիկական կոփման, հիփոթեքային եւ պետական սուբսիդավորմամբ ուսանողական վարկերի ամսական վճարի մարման, ինչպես նաեւ ուսման վճարի փոխանցման նպատակով տրամադրվում է սոցիալական փաթեթ` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով եւ դեպքերում:»:

Որպես հիմնավորում նշվում է, որ «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը  մշակվել է սոցփաթեթում ներառված ծառայությունների շրջանակը ընդլայնելու նպատակով։ Այսինքն, պետական պաշտոն զբաղեցնող անձինք եւ նրանց ընտանիքի անդամները կկարողանան օգտվել այդ ծառայություններից:

«Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ պետական պաշտոն եւ պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց և (կամ) նրանց ընտանիքի անմիջական անդամներին սոցիալական փաթեթ` ՀՀ կառավարության սահմանած կարգով և դեպքերում, տրամադրվում՝ առողջապահության ծառայությունների, հիփոթեքային վարկի ամսական վճարի մարման, ուսման վճարի, Հայաստանի Հանրապետությունում եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում հանգստի ապահովման նպատակով։




Լրահոս