ՏԵՍԱՆՅՈՒԹ. Որոնք են այս գարնան նորաձև գույներն ու թրենդները. ոճաբանի խորհուրդներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արդեն գարուն է, սակայն մարդիկ դեռ չեն հասցրել թարմացնել իրենց զգեստապահարանները, եւ քանի որ նորաձևության ոլորտում յուրաքանչյուր նոր սեզոն իր հետ նոր միտումներ է բերում, շատ կարեւոր է սովորել, թե ինչպես ճիշտ կերպով համատեղել հագուստի տարրերը, լրացնել դրանք նոր պարագաներով, որպեսզի իսկապես նորաձեւ լուքեր եւ գրավիչ կերպարներ ստեղծվեն:

«Ժողովուրդ» օրաթերթը գարնանային նորաձեւության միտումների մասին զրուցել է ոճաբան Արփինե Կոշտոյանի հետ: Մեզ հետ զրույցում ոճաբան Արփինե Կոշտոյանը նշել է, որ բավականին հետաքրքիր եւ գունառատ գարուն է մեզ սպասվում:

Այս գարնան նորաձեւ գույները

Այս սեզոնի ամենաակտուալ գույներն են բաց դեղինը, բաց կանաչը, պաստելային եւ նուդ նուրբ երանգները, թեպետ մեզ շուտով պետք են գալու ամառային գույներ, բայց այնուամենայնիվ այս տարի օգտագործվում է մեղմ պալիտրա, ակտուալ են գրեթե բոլոր գույները, բայց ոչ թե արտահայտիչ երանգով, այլ պասիվ: Շատ ակտուալ է մարգարտե փայլ երանգը, որը մեծ պահանջարկ ունի:

Գարնանային նորաձեւության գլխավոր տենդենցները

Այս գարնանն ակտուալ է լայն T-shirt-ը, մեծ աքսեսուարների հետ, որոնք կարելի է կրել երեկոյան խնջույքների ժամանակ, ակտուլ է նաեւ ժակետները, վանդակավոր հաստ վերնաշապիկները: Ակտուալ են մեծ օձիքով բլուզները, որոնք պատված են ասեղնագործ եւ հետաքրքիր ժանյակներով: Իսկ տաբատներից ակտուալ են լայն փողքերը, օրինակ՝, եթե անցած տարի ակտուալ էին մատիտանման կիպ կիսաշրջազգեստները, ապա հիմա նորաձեւ են լայն տաբատներն ու զգեստները, նորաձեւ են «Ա» ձեւածքով զգեստները, իսկ նախկինում հակառակն էր:

Կոստյումներ եւ վերնաշապիկներ

Նորաձեւության հետաքրքիր միտումներից է կոստյումները, որոնք թրենդային է կրել սպորտային տաբատների եւ կոշիկների հետ միասին: Ոճաբանի խոսքով այս տարվա նորաձությունը հնարավորություն է տալիս կրել առավել մաքսիմալ ազատ եւ հանգիստ հագուստներ: Այս տարի նորաձությունը գլխավորում է սպիտակ վերնաշապիկը, նորաձեւ են պարզ ուղիղ ձեւվածքով պիջակները, վերնաշապիկները, որոնք միշտ են թրենդի մեջ, իսկ կաշվե իրերից կիսաշրջազգեսները, տաբատները, կոմբինեզոններն ու աքսեսուարները:

Կոշիկներ եւ աքսեսուարներ

Աքսեսուարներից շատ նորաձեւ են խոշոր ոսկեգույն շղթաները, ակտուալ են բագետ պայուսակները եւ պանամա գլխարկները: Իսկ կոշիկներից ակտուալ են կոպիտ տակացու ունեցողները: Ոճաբան Արփինե Կոշտոյանը խորհուրդ է տալիս չընկնել թրենդների հետեւից, քանի որ յուրաքանչյուր թրենդ շատ շուտով դառնում է անտիթրենդ, պետք է պարզապես կրել այն, ինչ մեզ իսկապես սազում է՝ գերի չընկնելով նորաձեւությանը:

Մանրամասները՝ տեսանյութում

Լիդա Եղիազարյան




Լրահոս