Անգլիայի ֆուտբոլի առաջնության 32-րդ տուրում «Արսենալ»-ը տանն ընդունեց «Ֆուլհեմ»-ին:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` առաջին կեսում երկու թիմերին չհաջողվեց գրավել մեկ մեկու դարպասը: Միայն երկրորդ կեսի 59-րդ րոպեին «Ֆուլհեմ»-ն առաջ անցավ հաշվի մեջ: Նշանակված 11 մետրանոց հարվածն անվրեպ իրացրեց Զոշ Մայան: «Արսենալ»-ին հաջողվեց խուսափել պարտությունից միայն հանդիպման ավելացված ժամանակում: Էդվարդ Նկետիայի գոլը փրկեց «զինագործներին» պարտությունից:
Այս տուրից հետո «Արսենալ»-ը Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակում 9-րդն է, իսկ «Ֆուլհեմ»-ը` 18-րդը: