ՏԵՍԱՆՅՈՒԹ. Երեւանում տեղադրվում են հիդրանտներ. դրանցից երկուսը փորձարկվել են Դավթաշենում եւ Արաբկիրում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երևանում տեղադրված 503 հիդրանտներից կեսից ավելին տարիներ շարունակ չէին աշխատում։

ԱԻՆ-ից հայտնում են, որ Արտակարգ իրավիճակների նախարարության առաջարկով քաղաքապետարանը մշակել է ծրագիր. 2021 թվականին վերանորոգվելու և տեղադրվելու են նոր հիդրանտներ։ Ծրագրի սկզբնական փուլով տասը նոր հիդրանտ է տեղադրվելու, ևս 38-ը վերանորոգվում են:

Գործընթացը մեկնարկել է, ապրիլի 28-ին դրանցից երկուսը փորձարկվել են՝ Դավթաշեն և Արաբկիր վարչական շրջաններում։




Լրահոս