
Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ Երկրորդին պատկանող Bentley Mulsanne ավտոմեքենան Անգլիայում վաճառվել է 179,9 հազար ֆունտ ստեռլինգով: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին ՏԱՍՍ-ին տեղեկացրել է Լոնդոնին մոտակա Գիլֆորդ քաղաքում գտնվող ավտոմեքենաների Bramley սրահի ներկայացուցիչը:
«Կարող եմ հաստատել, որ Bentley Mulsanne-ը վաճառվել է արտերկրից կոլեկցիոների՝ հայտարարված գնով: Այն կազմել է 179 հազար 850 ֆունտ ստեռլինգ»,- ասել է գործակալության զրուցակիցը:
Մուգ կանաչ գույքի ավտոմեքենան, որն ունի 6,7 լիտր ծավալ, թողարկվել է հատուկ թագուհու համար: Ինչպես նշվում է ավտոսրահի կայքում, ավտոմեքենան օգտագործվել է երկու տարի, իսկ նրա վազքը կազմել է 9 հազար 978 կմ: