
Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի եզրափակիչ հանդիպումը չի անցկացվի Ստամբուլում:
Այս մասին հայտնում է ՈՒԵՖԱ-ն: Ստամբուլի փոխարեն Չեմպիոնների լիգայի եզրափակիչ հանդիպումը կանցկացվի Պորտուգալիայի «Դրագաու» մարզադաշտում:
Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի 2020/21 մրցաշրջանի եզրափակիչում կմրցեն «Մանչեսթեր Սիթի»-ն և «Չելսի»-ն:
Հանդիպումը նախատեսված է մայիսի 29-ին: