Գերատեսչություններում կենդանի շունչ գոյություն չունի. անհետացել են նաև մարզպետները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Armlur.am-ը արդեն տևական ժամանակ է փորձում է Գեղարքունիքի և Սյունիքի մարզերում սահմանային լարվածության մասին տեղեկություններ ճշտել, պարզելու համար, թե ինչի շուրջ է հայկական կողմը բանակցում կամ ինչ փաստաթուղթ պետք է ստորագրվի:

Պարզվում է Հայաստանի Հանրապետությունում ոչ Պաշտպանության նախարարությունում կենդանի շունչ գոյություն ունի, ո՛չ ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբ, ո՛չ էլ Ազգային Անվտանգության Ծառայություն: Այս գերատեսչություններում ոչ ոք հեռախոսազանգերի չի պատասխանում, որևէ արձագանք չկա, որևէ պատասխանատու անձ չկա:

Մենք տևական ժամամակ է փորձում ենք զրուցել նաև Գեղարքունիքի և Սյունիքի մարզպետների հետ` Գնել Սանոսյանն ու Մելիքսեթ Պողոսյանը ևս «անհետացել» են: Եթե մի քանի օր առաջ հնարավոր էր զրուցել մարզի համայնքապետերի հետ, ապա նրանց էլ կառավարությունից հրահանգել են լռել, վերջիններս ևս հեռախոսազանգերին չեն արձագանքում:

Սա կամ նշանակում է, որ հայրենի իշխանության վերնախավը որոշում է կայացրել, որի մասին հրահանգել են որևէ բան չասել, կամ էլ ինչպես 44-օրյա պատերազմի ժամանակ էր ոչ մի պաշտոնյա տեղյակ չէ, թե ինչ է կատարվում Հայաստանի սահմաններում:

Սոնա Գրիգորյան




Լրահոս