Armenian text to speach

Բարսելոնան հրաժարվել է աշխարհի փոխչեմպիոնի տրանսֆերից՝ աջլիկ լինելու պատճառով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արգենտինացի կենտրոնական պաշտպան Քրիստիան Ռոմերոն նախքան Մադրիդի «Ատլետիկո» տեղափոխվելը կարող էր հայտնվել կատալոնական «Բարսելոնայում»։

«Ներքնակագործները» ֆուտբոլիստին անգլիական «Տոտենհեմից» ձեռք են բերել ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում։ Այս մասին հայտնում է Mundo Deportivo-ն։

Աղբյուրի տեղեկություններով՝ ընթացիկ մրցաշրջանի մեկնարկից առաջ Ռոմերոն ընդգրկված է եղել «Բարսելոնայի» տրանսֆերային կարճ ցուցակում։ Սակայն թիմի գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը որոշել է հրաժարվել արգենտինացու թեկնածությունից, քանի որ վերջինս աջլիկ է, իսկ գերմանացի մասնագետին անհրաժեշտ է ձախլիկ կենտրոնական պաշտպան։




Մամուլի Տեսություն

Լրահոս