
Այսօր, հունիսի 5-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 18։40-ի սահմաններում Mercedes մակնիշի ավտոմեքենան Սևան-Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհի Ծովակ գյուղի սկզբնամասում մխրճվել է ոչխարի հոտի մեջ։
Ինչպես հայտնում է Shamshyan com-ը, ոչխարներից ու գառներից մոտ 30-ը սատկել են, մի քանիսն էլ վնասվածքներ են ստացել։
Ոստիկանությունը պարզում է վարորդի, ոչխարների տիրոջ կամ տերերի ինքնությունը։ Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, տուժածներ չկան։