«Բարսելոնան» ցանկանում է 10 անգամ թանկ գնով ձեռք բերել իր նախկին ֆուտբոլիստի տրանսֆերը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Բարսելոնան» մտադիր է ձեռք բերել «Բենֆիկայի» ձախ պաշտպան Ալեքս Գրիմալդոյին: As-ը տեղեկացնում է, որ կատալոնական ակումբը լրջորեն հետաքրքրված է Գրիմալդոյի թեկնածությունով: ««Բարսելոնայի» գլխավոր մարզի Ռոնալդ Կումանին շատ է դուր եկել 25-ամյա իսպանացու խաղը և նա հավանություն է տվել տրանսֆերին:

Հետաքրքիր է, որ Գրիմալդոն «Բարսելոնայի» սան է, սակայն ակումբի նախկին ղեկավարության հետ կոնֆլիկտի պատճառով 2016 թվականին տեղափոխվել է «Բենֆիկա»: Ընդ որում՝ 2016-ին Գրիմալդոյի տրանսֆերն արժեցել է 2,1 մլն եվրո, իսկ այժմ այն գնահատվում է 22 մլն, այսինքն մոտ 10 անգամ շատ:




Լրահոս