Պետերբուրգի մոտակայքում ռազմական ուղղաթիռ է կործանվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՌԴ Լենինգրադի մարզի Գաչինսկի շրջանում Մի-8 ուղղաթիռ է կործանվել: Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը՝ հղում անելով արտակարգ ծառայություններին, ոււղղաթիռը պատկանել է «Ռոսգվարդիային»:

Նշվում է, որ ուղղաթիռում երեք մարդ է գտնվել: Բոլորը մահացել են: Մարզային իշխանությունները հաստատել են ավիավթարի մասին տեղեկությունը: Նշվում է, որ տեղի բնակիչների շրջանում տուժողներ չկան:

«Ուղղաթիռը կործանվել է ուսումնամարզական թռիչք կատարելիս: Ուղղաթիռում զինամթերք չի եղել»,- հավելել է գործակալության զրուցակիցը:




Լրահոս