ՏԵՍԱՆՅՈՒԹ. Համաներումն արդյունավետ չէ․ ծառայությունից խուսափելու համար տուգանքը կարող են հետ բերել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իրավապահ համակարգը հայտնվել է լուրջ խնդրի առաջ: Բանն այն է, որ մի խումբ երիտասարդների հարազատներ ահազանգում են,
որ պետք է կոնկրետ քայլեր իրականացվեն պարտադիր զինվորական ծառայությունից խուսափած անձանց հարցերով: Ինչի արդյունքում իրավապահներն այս պահին քննարկում են նախկինում զինծառայությունից խուսափած քաղաքացիների կողմից գումարի վճարման եւ քրեական պատասխանատվությունից ազատման հարցը: Այսինքն ցանկանում են նախկին որոշումը հետ բերել: Ասել է թե՝ համաներման տարբերակը այդքան էլ արդյունավետ չէր:

ArmLur.am-ին հասած տեղեկությւնների համաձայն՝ իրավապահները քննարկման ժամանակ նշել են, որ նախկինում Ազգային ժողովի մի խումբ պատգամավորներ օրենսդրական նախագիծ էին ներկայացրել, որով խստացվում էր պարտադիր զինվորական ծառայությունից խուսափած քաղաքացիների համար նախատեսվող պատժաչափը՝ առավելագույնը 6 տարի գործող 3 տարվա փոխարեն։ Նախագիծն առաջարկում էր նաև վճարել մոտ 5,5 միլիոն դրամի կամ շուրջ 10 հազար դոլար քրեական պատասխանատվությունից ազատվելու համար,

Ըստ նրանց՝ սահմանված գումարը պայմանագրային զինծառայողի երկու տարվա աշխատավարձի և հավելավճարների չափով է, սակայն Պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովում հարցը հետաձգվեց: Հայտարարվեց, որ նախագիծը դեռ որոշակի լրամշակումների կարիք ունի։ Հիմա մշակվել է մեղմ, առանց նախապայմանի տարբերակը։ Այդուհանդերձ, որն է պետության շահը, երբ հետպատերազմական Հայաստանում այդ գումարների կարիքն ավելի շատ է։

Հիշեցնենք, որ այս տարվա մայիսի 6-ին Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Ժամկետային զինվորական կամ այլընտրանքային ծառայության հերթական զորակոչից, վարժական հավաքից կամ զորահավաքային զորակոչից խուսափած անձանց նկատմամբ համաներում հայտարարելու մասին» օրինագիծը:

Նախագիծը կարգավորում է օրենքն ուժի մեջ մտնելու օրվանից 27 տարին լրացած շարքային և 35 տարին լրացած պահեստազորի սպայական կազմերի պարտադիր զինվորական կամ այլընտրանքային ծառայությունից խուսափած ու Քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի 1-ին կամ 3-րդ մասով սահմանված ժամկետային զինվորական կամ այլընտրանքային ծառայության հերթական զորակոչից խուսափելու հանցանք կատարելու մեջ կասկածվող, մեղադրվող կամ այդ հանցանքը կատարելու համար դատապարտված արական սեռի քաղաքացիների նկատմամբ համաներում հայտարարելու հետ կապված հարաբերությունները:

Ք. Մ.




Լրահոս