Ռուսաստանը Հայաստանի սահմանամերձ բնակավայրերի բնակիչներին 3․2 մլն դոլար կհատկացնի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինն ու Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի ներկայացուցչության ղեկավար Միխայել Ստոյկոսկան այսօր փոխըմբռնման հուշագիր են ստորագրել, որը ենթադրում է ՌԴ կառավարության կողմից 3․2 միլիոն դոլարի չափով օգնություն ՀՀ տուժած բնակիչների համար։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով դեսպանության մամլո ծառայությանը։

«Երկամյա նախաձեռնության իրականացման հաPostմար, որի շրջանակում նախատեսվում է օժանդակություն տրամադրել շուրջ 28 հազար շահառուների, մասնավորապես՝ Սյունիքի, Գեղարքունիքի և Վայոց Ձորի մարզերի սահմանամերձ տարածքներում բնակվողներին, Ռուսաստանի պետական բյուջեից 3․2 մլն դոլար է հատկացվել»,- նշվում է հաղորդագրության մեջ:




Լրահոս