Աշխարհահռչակ հայ շանսոնյե, Շվեյցարիայում Հայաստանի դեսպան Շարլ Ազնավուրը Nouvelles d’Armenie ամսագրին սկանդալային հարցազրույց է տվել: «Այնտեղ մարդկանց օգնելու համար ոչինչ չի արվում։ Ընդհակառակը, մաֆիայի անդամների մասին սարսափելի պատմություններ գիտեմ։ Կարողանում են այնպես անել, որ գյուղացին սոված մնա իր իսկ հողի վրա։ Մաֆիայի այդ անդամներին պետք է գնդակահարել։ Այդպես այլեւս չի կարող շարունակվել։ Ցանկանում եք անդամակցել մաֆիայի՞ն։ Գնացե՛ք, ձեր մաֆիան ուրիշ երկրներում հիմնե՛ք։ Սակայն դա ձեր երկրում մի՛ արեք, ձեր ժողովրդի դեմ մի՛ արեք»,-ասել է Շարլ Ազնավուրը։ Ի դեպ, թեեւ նախապես ասվում էր, որ Ազնավուրը կուղեկցի Նիկոլա Սարկոզիին, բայց չի եկել: Շանսոնյեն Երեւան կժամանի այսօր: Հետաքրքիր է, թե ինչպես նրան կընդունի Սերժ Սարգսյանը` իրեն փաստացի մաֆիոզ ասելուց հետո:
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՄԱՖԻԱ Է ԳՈՐԾՈՒՄ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ