Քննչական կոմիտում կադրային ջարդը մեկնարկել է. պաշտոնից ազատվել են քննիչներ եւ վարչության պետեր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ այսօրվանից ՀՀ Քննչական կոմիտեում մեկնարկել է կադրային ջարդը : Կոմիտեում այսօր պաշտոնից ազատման համար դիմում են գրել մի քանի պաշտոնատար անձինք, որոնց մեջ են կարեւոր գործերով քննչական խմբի ղեկավարներ, ինչպես նաեւ վարչության պետեր: Իսկ թե կոնկրետ ովքեր են նրանք, կներկայացնենք ավելի ուշ:

Ի դեպ, օրերս գրել էինք, որ ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարեւոր գործերի քննության գլխավոր վարչության պետ Արթուր Մելիքյանն ազատվելու է աշխատանքից: Մեզ առայժմ չհաջողվեց պարզել, թե ինչու են Արթուր Մելիքյանին ազատում աշխատանքից, եւ արդյոք պատճառն ամեն դեպքում նոր աշխատանքն է, թե ոչ։

Սակայն ArmLur.am-ը տեղեկացավ, որ ուժային կառույցներում եւ հատկապես Քննչական կոմիտեում առաջիկայում աշխատանքից նոր ազատվողներ կլինեն, եւ Մելիքյանը նրանցից առաջինն է: Այսինքն, առաջիկայում ականատես ենք լինելու ուժային համակարգում կադրային ջարդի, եւ մինչեւ այժմ այս կամ այն պատճառով իշխանությունների տեսադաշտում գտնված պաշտոնյաները հերթով ազատվելու են աշխատանքից, եւ նրանց փոխարեն նոր նշանակումներ են սպասվում:

Քնար Մանուկյան




Լրահոս