Վրաստանում քաղաքական իրավիճակը փոխելու միակ ճանապարհը ընտրություններն են․ Զուրաբիշվիլի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վրաստանում լարված քաղաքական իրավիճակը փոխելու միակ ճանապարհը ընտրություններն են։

Այս մասին լրատվամիջոցների հետ զրույցում ասել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին։

Նա ընդգծել է, որ միանշանակ վետո կդնի կառավարության կողմից ներկայացված «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի վրա։

Ըստ Զուրաբիշվիլիի, 30 տարի իր երկրին աջակցող ուժերին գործակալ անվանելը փակում է ճանապարհը դեպի Եվրամիություն և չի տեղավորվում տրամաբանության մեջ։

«Այն ժամանակը, որ մենք ծախսում ենք այս օրենքի վրա, կարող ենք ծախսել ավելի արդյունավետ բաների վրա։ Միայն ընտրությունները կարող են էապես փոխել իրավիճակը երկրում. ԵՄ պաշտոնյաները պետք է լսեն ոչ միայն փողոց դուրս եկած մարդկանց, այլև քվեարկության գնացողների ձայնը: Եթե անգամ ես վետո դնեմ օրենքի վրա, դա խորհրդանշական է լինելու, և կառավարությունը, խախտելով վետոն, կընդունի այս փաստաթուղթը»,- ասել է նա։

Վրաստանում խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան հոկտեմբերի 26-ին։

Վրաստանի խորհրդարանը մայիսի 14-ին երրորդ և վերջին ընթերցմամբ ընդունել է «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագիծը։




Լրահոս