Սելարայանի «Ալ Ֆաթեհը» պարտվել է 10 ֆուտբոլիստով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սաուդյան Արաբիայի Պրո լիգայի 32-րդ տուրում «Ալ Ֆաթեհը» հյուրընկալվելիս 1-3 հաշվով պարտվել է «Ալ Թաիին»:

«Ալ Ֆաթեհը» 57-րդ րոպեից խաղադաշտում մնացել է 10 ֆուտբոլիստով: Հյուրերի կազմում ամբողջական հանդիպում է անցկացրել Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Լուկաս Սելարայանը:

Առաջնության ավարտից երկու տուր առաջ Բիլիչի թիմը 42 միավորով 7-րդն է, «Ալ Թաին» 31 միավորով 14-րդն է:




Լրահոս