ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը ՀՀԿ խմբակցության պատգամավորների մոտ երեկ իր դժգոհությունն է հայտնել: Նա ասել է, որ երբ Րաֆֆի Հովհաննիսյանը հացադուլ էր անում, ոստիկանները մի քանի օր թույլ չէին տալիս նրան վրան խփել, անգամ անձրեւանոց տեղադրել ու կոտրել էին այն: Փոխարենը, նա ասել է, իշխանությունները հանդուրժող են Կոնգրեսի հանրահավաքների եւ այնտեղ տեղադրվող, օր օրի ավելացող վրանների հանդեպ: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում Արմեն Մարտիրոսյանն ասաց, որ եղել է նման խոսակցություն: Ավելին, ըստ նրա` նույն հարցով միշտ իրենց են դիմում շատ քաղաքացիներ ու զարմանում, թե ինչու այն ժամանակ Րաֆֆի Հովհաննիսյանի հետ այդպես վարվեցին, իսկ Կոնգրեսի հանդեպ բարեհաճ են:
ՉՈՒԶՈՂՈՒԹՅՈՒՆ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ