ՏԵՍԱՆՅՈՒԹ. Արայիկ Հարությունյանն այցելել է ԱԱԾ հատուկ նշանակության վարչություն. նա պարգևներ է հանձնել ծառայողներին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն այցելել է ԱԱԾ հատուկ նշանակության վարչություն և պետական բարձր պարգևներ հանձնել 2020թ.-ի աշնանը Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմում առավել աչքի ընկած ծառայողներին:

Երկրի ղեկավարն իր խոսքում ընդգծել է, որ, չնայած պատերազմի ծանր ելքին, տղաները պատվով են կատարել հայրենիքի պաշտպանության իրենց գործը՝ յուրաքանչյուր հատվածում թշնամու դեմ կռվելով մինչև վերջին փամփուշտը:

«Գլուխ եմ խոնարհում մեր բոլոր նահատակների հիշատակի առջև: Ձեր շնորհիվ այսօր մենք շարունակում ենք մեր հայրենիքի փրկված հատվածում փայփայել հայկականությունն ու անկախ պետականություն ունենալու մեր երազանքը: Համոզված եմ՝ միասին դեռ մեծ ծառայություններ ունենք մատուցելու մեր հայրենիքին ու ժողովրդին»,- ասել է նախագահ Հարությունյանը և ընդգծել՝ քաղաքական օրակարգում խաղաղության պահպանումն է, բայց պետք է ունենանք ուժեղ և մարտունակ զինված ուժեր:




Լրահոս