4 ԿԳ ՀՀԿ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայ ազգային կոնգրեսի այսօրվա հանրահավաքը տեւելու է շատ կարճ՝ 18:30-ից 20:00-ն: Այնուհետեւ Ազատության հրապարակում մեծ էկրանին ցուցադրվելու է Հայաստան-Մակեդոնիա ֆուտբոլային հանդիպումը: Կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանն ասաց, թե ամեն ինչ անելու են Հայաստանի հավաքականի հաղթանակի համար, եւ իրենց քայլը ժեստ էր՝ հանուն համազգային միասնության: ՀՀՇ նախագահ Արամ Մանուկյանը հանրահավաքի մասնակիցներին ներկայացրեց ՀՀԿ անդամատոմսերով լի հերթական տոպրակը` այս անգամ 4կգ 300գ քաշով. նա տոպրակը դատարկեց հենց հարթակին, ու տոմսերը ոչնչացվեցին: Իսկ Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթը նվիրված է եղել Նժդեհի ուսմունքին, որը ՀՀԿ գաղափարախոսության հիմքն է: «Իմ եւ ՀՀԿ-ի տարբերությունը Նժդեհի գնահատման հարցում այն է, որ ես գնահատում եմ Նժդեհի մեծագործությունը, իսկ ՀՀԿ-ն նրա ուսմունքը` ցեղապաշտությունը կամ ցեղակրոնությունը: ՀՀԿ-ի համար Նժդեհի մոլորությունը դարձել է գաղափարախոսության հիմք: Այն ոչ միայն գաղափարախոսությամբ, այլեւ գործով ֆաշիստական կուսակցություն է, ուրիշ ոչինչ»,-ասաց նա՝ խորհուրդ տալով չապականել Նժդեհի անունը:




Լրահոս