
«Բայց ամենահիմնական գնահատականը` կառավարությանը հաջողվեց զերծ մնալ հիմնական կորուստներից, դա ակնհայտ է»:Խոսրով Հարությունյան «1in.am»Լավատես լինելն օգտակար է առողջությանը, բայց երեւի թե գործադիրի շենքի տեղում արդեն դաշտավայր պետք է լիներ, որպեսզի Խ.Հարությունյանն արձանագրեր Տիգրան Սարգսյանի գլխավորած կառույցի մեկը մյուսին հաջորդող կորուստները: Եթե նման հայտարարություն ոչ թե նախկին վարչապետի, այլ ասենք ինչ-որ մշակութային գործչի կողմից արվեր, հնարավոր կլիներ ենթադրել, որ նպատակը միջոցառումներից առաջիկայում ունեցած մեդալ-պատվոգրի ակնկալիքն է: Մինչդեռ վարչապետական փորձառությունը լավատես քրիստոնյա դեմոկրատին իրականությունը փոքր-ինչ ճշմարտացիորեն գնահատելու հնարավորություն էլ պետք է տա` հասկանալու, թե ինչպես է ՀՀ վարչապետը ձախողել մեր երկրի տնտեսությունը: