Հայկ Կոնջորյանը՝ խմբակցության ղեկավարի թեկնածու․ մանրամասներ փակ հանդիպումից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կենտրոնական գրասենյակում այսօր վարչության անդամները հանդիպել են նախընտրական ցուցակում ընդգրկված պատգամավորի թեկնածուների հետ: Հանդիպմանը մասնակցել է նաև վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։:

Հանդիպմանն աշխատանքային հարցերի են քննարկել, խոսել են նաև կադրային նոր փոփոխությունների մասին:

Հանդիպման ժամանակ որոշում է կայացվել առաջադրել խմբակցության ղեկավարի թեկնածու՝ Հայկ Կոնջորյանին և խմբակցության քարտուղարի թեկնածու՝ Նազելի Բաղդասարյանին։

Հիշեցնենք, որ «Ժողովուրդ» օրաթերթը դեռ հուլիսի 9-ին էր գրել, որ Իմ քայլը խմբակցության պատգամավորները կրկին հավաքվել են և քննարկել են խմբակցության ղեկավարի պաշտոնում իմքայլական պատգամավոր Հայկ Կոնջորյանին նշանակելու հարցը, որին, կարծես թե, ավելի շատ են հակված: Ի դեպ, տեղեկություններ կան, որ իմքայլական պատգամավոր Սիսակ Գաբրիելյանին առաջարկվել է դառնալ խմբակցության քարտուղար, սակայն վերջինս չի ցանկացել, ու հնարավոր է այդ պաշտոնը տրվի իմքայլական մեկ այլ պատգամավորի` Նազելի Բաղդասարյանին: Իշխանական մեր աղբյուրները նշում են, որ որեւէ հարցում հստակ որոշում չի կայացվել, Մակունցը քննարկումն արձանագրել է ու այն կփոխանցի Նիկոլ Փաշինյանին»:

Հավելենք, որ Հայկ Կոնջորյանը ԼՀԿ պատգամավոր Էդմոն Մարուքյանի սանիկն է։




Լրահոս