Armenian text to speach

Հայկ Կոնջորյանը դեկտեմբերի 7-12-ը կմեկնի Փարիզ․ ինչ նպատակով է գործուղվում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ԱԺ փոխնախագահ, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ) Ազգային ժողովի պատվիրակության ղեկավար Հայկ Կոնջորյանը դեկտեմբերի 7-12-ը գործուղվելու է Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզ։

ArmLur.am-ը տեղեկացավ, որ այս մասին կարգադրությունը նոյեմբերի 9-ին ստորագրել է Ազգային ժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը։

Համաձայն կարգադրության՝ Հայկ Կոնջորյանը Փարիզ է մեկնելու՝ մասնակցելու Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի մոնիտորինգի հանձնաժողովի, ինչպես նաև քաղաքական և ժողովրդավարության հարցերի հանձնաժողովի նիստերին։

ArmLur.am-ը ուսումնասիրեց կարգադրությունը և արձանագրեց, որ գործուղման հետ կապված ճանապարհածախսը, օրապահիկը և գիշերավարձը կփոխհատուցվեն 2026 թվականի պետական բյուջեով Ազգային ժողովին այդ նպատակով հատկացված միջոցների հաշվին։ Գիշերավարձի փոխհատուցումը կատարվելու է փաստացի ծախսերը հավաստող փաստաթղթերի հիման վրա։

Այսպիսով, ԱԺ փոխնախագահի վեցօրյա գործուղման ծախսերը հոգալու է պետական բյուջեն։

Անի Վարդանյան



Մամուլի Տեսություն

Լրահոս