Armenian text to speach

Ի՞նչ նպատակով է Հայկ Կոնջորյանը մեկնում Նյու Յորք

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ազգային ժողովի նախագահի տեղակալ, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ) Հայաստանի պատվիրակության ղեկավար Հայկ Կոնջորյանը նոյեմբերի 8-12-ը գործուղման կմեկնի ԱՄՆ՝ Նյու Յորք։

Ինչպես տեղեկանում ենք Ազգային ժողովի նախագահի կարգադրությունից, Կոնջորյանը Նյու Յորքում կմասնակցի ԵԽԽՎ արտաքին հարաբերությունների ենթահանձնաժողովի նիստին։

ԱԺ նախագահի՝ հոկտեմբերի 26-ի կարգադրությամբ՝ գործուղման հետ կապված ճանապարհածախսը, օրապահիկը և գիշերավարձը կփոխհատուցվեն Հայաստանի 2026 թվականի պետական բյուջեով Ազգային ժողովին այդ նպատակով հատկացված միջոցներից՝ փաստացի կատարված ծախսերը հավաստող փաստաթղթերի հիման վրա։

Սոնա Գրիգորյան




Մամուլի Տեսություն

Լրահոս