Քաղաքացին կիսակառույց շինությունից ընկել է հարակից ձորակը և մահացել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հուլիսի 10-ին՝ ժամը 17։51-ին, Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Թեղուտ գյուղի «Հաղարծին» վանական համալիրի մոտակայքում քաղաքացի է ընկել փոսի մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ քաղաքացին (Ա․ Բ․, ծնված 1998 թ.) «Հաղարծին» վանական համալիրի մոտակայքի կիսակառույց շինությունից ընկել է հարակից ձորակը և մահացել։

Փրկարարները ձորակից (մոտ 50 մ) դուրս են բերել քաղաքացու դին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային:




Լրահոս