Փոխվել է Իսրայելի քաղաքացիների համար ՀՀ մուտքի արտոնագիր ստանալու կարգը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իսրայելում ՀՀ դեսպանությունը հայտնում է, որ այն քաղաքացիները որոնք չունեն Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն և ցանկանում են ճամփորդել Հայաստան իրենց իսրայելական անձնագրով պետք է անպայման նախօրոք դիմեն առցանց մուտքի արտոնագրի համար։

Հայտարարության մեջ մասնավորապես ասված է.

«Հարգելի քաղաքացիներ, տեղեկացնում ենք, որ այն քաղաքացիները որոնք չունեն Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն և ցանկանում են ճամփորդել Հայաստան իրենց իսրայելական անձնագրով պետք է անպայման նախօրոք դիմեն առցանց մուքտի արտոնագրի։ Նախկինում եղած պրակտիկան, որ Իսրայելի քաղաքացիները մուտքի արտոնագիրը ստանում էին Հայաստանի Հանրապետության սահմանին վերացվել է։ Ներկայում Իսրայելի քաղաքացիություն ունեցող անձիք ովքեր ցանկություն ունեն ճանապարհորդելու Հայաստան պետք է նախօրոք այցելեն https://evisa.mfa.am/ հղումով և լրացնեն անհրաժեշտ փաստաթղթերը։ Էլեկտրոնային արտոնագիրը հաստատվելուց հետո է հնարավորություն տրվում ճանապարհորդել դեպի Հայաստան»։




Լրահոս