ԳԼԽԱՎՈՐ ԲԱՆԴԻՏԻ ՀԵՏ ԱՌԵՐԵՍՈՒՄ ՉԵՆ ԱՆՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սեպտեմբերի 23-ին Երեւանի Մյասնիկյան պողոտայում ոստիկանությունը վնասազերծեց այն խմբի անդամներին, որոնք վերջին ամիսներին բռնության գործադրմամբ ավազակային հարձակման էին ենթարկում նախկին ու ներկա պաշտոնյաների բնակարանները: Հիշեցնենք, որ բանդայի պարագլուխը համարվում է Գառնու «Սուրիկի լավաշ»-ի որդին` Արտյուշա Հակոբյանը: «Ժողովուրդ»-ը զրուցեց Արտյուշա Հակոբյանի փաստաբան Հովիկ Արսենյանի հետ, ով նշեց, որ մինչեւ այսօր Ա.Հակոբյանը պնդում է, որ ինքը բանդայի անդամ չէ:-Պարո՛ն Արսենյան, բանդայի անդամներից Արման Դալլաքյանը գտնվում է հիվանդանոցում, եւ նրա հարազատների պնդմամբ` նրան ծեծել են, նման դեպք արձանագրվե՞լ է Ձեր պաշտպանյալի մոտ:-Ձերբակալության պահին բռնություն է եղել, իսկ ընդհանրապես ո՛չ, չեն ծեծել:-Քննչական գործողությունների մասին ի՞նչ տեղեկություն ունեք:-Ես` որպես պաշտպան, իրավունք ունեմ ծանոթ լինելու իմ պաշտպանյալի մասնակցությամբ կատարված քննչական գործողություններին եւ ոչ ավելի, հետեւաբար ես չեմ կարող ասել, թե ինչպիսի ընթացքում է: Ես կարծում եմ, որ քննչական խումբ է ստեղծվել, եւ ապացույցներ ձեռք բերելու բուռն գործունեություն է իրականացվում եւ այդպես շարունակ: Բազմաթիվ քննություններ պետք է նշանակվեն, խուզարկություններ կատարվեն, կապերը, առնչությունները, ամենաառաջինն իրեղեն ապացույցներ գտնեն: Իսկ ինձ որքանով հայտնի է, դեռեւս որեւէ իրեղեն ապացույց գտնված չէ:-Ձեր պաշտպանյալը դեռեւս շարունակո՞ւմ է հրաժարվել ցուցմունքներ տալուց:-Նա հայտարարում է, որ ինքը որեւէ առնչություն չունի այդ անձանց հետ կամ ավելի ճիշտ, այդ դեպքերի հետ, եւ վաղուց է հրաժեշտ տվել իր հանցավոր անցյալին: Կարծես թե իրեն դրա համար են վերցրել, ասում են` նախկինում 6 անգամ դատապարտված է: Եզակի հանցագործություններ են կատարվել, որ միայն ցուցմունքներով են մարդուն քրեական հետապնդման ենթարկել, այն էլ ոչ արժանահավատ ցուցմունքներով: -Պարո՛ն Արսենյան, ի՞նչ հիմքով է ոստիկանությունն Արտյուշա Հակոբյանին ձերբակալել:-Ինձ համար էլ էր անհասկանալի, տեսահոլովակում ոստիկանությունը ներս է խուժել այնտեղ, որտեղ իրենք խնջույքի են մասնակցել, եւ ձերբակալել են իբրեւ թե ապօրինի չենք է պահում, այն էլ բացահայտ: Եթե հայտարարում են, թե ոստիկանությունը վաղուց հետեւել է Արտյուշային, եթե իսկապես պարզել են, որ նա առնչություն է ունեցել դրան, ուրեմն ինչքա~ն միամիտ պիտի լիներ, որ հաջորդ օրն ատրճանակով գնար էդ խնջույքին, հա՞… այդպես չի լինում, ժողովրդին միամիտի տեղ են դրել: Գոնե առերեսման տարե՛ք, բայց դա էլ չեն անում: Ես այս պահով իմ համոզմունքն եմ հայտնում, որ ինչ կա, արհեստածին է, եւ Արտուշ Հակոբյանն անմեղ է: Նա մասնակցություն չունի այդ քրեական հոդվածների հետ:ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ




Լրահոս