ՎԱՏ ՍՈՎՈՐՈՒՅԹ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Տավուշում գյուղացիները սովորույթ ունեն. աշնանն այրում են հնձված դաշտերը: Այդ սովորույթը վատ է այն առումով, որ կրակը տարածվելով ոչնչացնում է նաեւ դաշտերի շրջակա թփերն ու ծառերը: Վերանում են նաեւ կենդանիների եւ թռչունների պոպուլյացիայի տարածքները:  Հոկտեմբերի 5-ին այրվում էին Զորական եւ Հաղթանակ գյուղի դաշտերը: Ընդ որում, Հաղթանակի դաշտերի հրդեհը դեռ նախորդ օրն էր բռնկվել: Զորական գյուղում հրդեհի երկու մեծ օջախ կար: Կրակը սպառնում էր տարածվել դեպի հարակից դեղձի այգիները: Նոյեմբերյանի հրշեջ ջոկատի մի մեքենա կանչով մեկնեց հրդեհի վայր: Մեկ ժամ հետո կրակը մարված էր:  Բայց Զորականի մյուս հրդեհը եւ Հաղթանակի դաշտերի կրակը շարունակում են ծավալվել: Այրումի սողանքի վայրում փրկարար ուժերի կարիք է զգացվում, սակայն նոյեմբերյանցի փրկարարները ստիպված են նման «կրակ հանգցնել», քանի որ իրավիճակն անվերահսկելի է: ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆՏավուշ




Լրահոս