Մոուրինյոյի հետ մենք ամեն ինչ հարթել ենք. Հենրիխ Մխիթարյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը պարզաբանել է «Ռոմայում» մնալու պատճառները:

«Մնացի, որովհետև հավատացի ակումբի նախագծին: Ես դրան հավատում էի հենց սկզբից: Ինձ դուր է գալիս այս ակումբը, քաղաքը: Հավատում եմ, որ մենք կարող ենք տիտղոս նվաճել: Ես մի քանի առաջարկ եմ ստացել Իտալիայից և այլ երկրների ակումբներից, բայց որոշեցի մնալ:

Մոուրինյոն շատ ամբիցիոզ է: Նա միշտ ցանկանում է հաղթել: Նրա համար տարբերություն չկա՝ դու լավն ես, թե վատը: Միակ բանը, որ նշանակություն ունի, երեք միավորն է: Բոլորը գիտեն, որ Մոուրինյոն հաղթել է հնարավոր գրեթե բոլոր տիտղոսները: Հուսով ենք՝ նրա հետ մենք տիտղոս կնվաճենք: Չեմ ցանկանում խոսել անցյալի մասին: Մենք նրա հետ արդեն ամեն ինչ քննարկել ենք: Ես ու Մոուրինյոն նոր գլուխ ենք սկսում: Գիտեմ՝ Ժոզեն ինչ է պահանջում ֆուտբոլիստներից, և պատրաստ եմ ամեն ինչի: Նրա հետ մենք ամեն ինչ հարթել ենք»,- ասել է Մխիթարյանը Sky Sport-ին տված հարցազրույցում:




Լրահոս