«Էվենտտուրա» ընկերության կողմից Երեւանում օգոստոսի 14-ին և 15-ին անցկացվեցին Երեւանի գինու օրեր միջոցառումը: Միջոցառմանը ներկա էին շուրջ 15 գարեջրագործ եւ նույնքան էլ սնունդ ներկայացնող ընկերություններ։
Երեւանի «Գարեջրի Օրեր» միջոցառման հիմնական նպատակն է ներկայացնել հայկական գարեջրի տեսականին, հնուց եկած ավանդույթները, բացահայտել շուկայում ի հայտ եկող նորույթները, ինչպես նաև տարածել խմիչքի հետ համապատասխան սննդի զուգակցման մշակույթը: Իսկ «Էվենտտուրա» ընկերությանը հաջողվեց դա. միջոցառման մասնակիցների խոսքերով, երկօրյա գարեջրային միջոցառումն անցել է մարդաշատ, լի տպավորիչ հիշողություններով: Մասնակցել են մեծ թվով զբոսաշրջիկներ, որոնց տպավորել է կազմակերպված միջոցառումը, որակյալ մատուցումը եւ հայկական գարեջրի լայն տեսականին:
Մանրամասները՝ տեսանյութում: