Ջրականի շրջանից տարհանվել է ևս 2 հայ զինծառայողի աճյուն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արցախի ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը պատերազմի ընթացքում զոհված և անհետ կորած համարվող զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքներն այսօր՝ օգոստոսի 17-ին, շարունակել է Ջրականի շրջանում: ԱԻ պետական ծառայությունը տեղեկացնում է, որ Ջրականից տարհանվել է ևս 2 հայ զինծառայողի աճյուն:

«Նրանց ինքնությունը կհաստատվի ՀՀ-ում՝ դատաբժշկական փորձաքննությունից հետո»,- նշում են ԱԻՊԾ-ից: Ըստ աղբյուրի՝ զինադադարից հետո, 2020 թվականի նոյեմբերի 13-ից առ այսօր որոնողական աշխատանքների արդյունքում տարհանվել է 1636 աճյուն:




Լրահոս