ԱԻՆ Արարատի մարզային փրկարարական վարչությունն անցկացրել է իրականին մոտ հատուկ տակտիկական ուսումնավարժանք: Մասնակցել են ոստիկանության, «Գազպրոմ Արմենիա», «Վեոլիա Ջուր» և «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունների աշխատակիցները և շտապօգնության մեկ բրիգադ: Սցենարի համաձայն` հրդեհ է բռնկվել Մասիս քաղաքի կիսափլուզված շենքերից մեկում:
Դեպքի վայր ժամանած ծառայությունները տարահանել են տուժած բնակիչներին, կանխել գազի արտահոսքը և մարել բռնկված հրդեհը:
Նախնական գնահատականով՝ վարժանքի մասնակիցները գերազանց են իրականացրել իրենց առջև դրված խնդիրը: