Գյումրեցի 15-ամյա ծանրորդուհին իր ծննդյան օրը հռչակվեց Եվրոպայի փոխչեմպիոն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լեհաստանում ընթացող ծանրամարտի Եվրոպայի պատանեկան առաջնությունում այսօր հաջող է ելույթ ունեցել 15-ամյա գյումրեցի ծանրորդուհի Էմմա Պողոսյանը: Հատկանշական է, որ Էմման մասնակցել է առաջնությանը ոչ թե իր տարիքայինների, այլ մինչև 17 տարեկանների մրցաշարին: Գյումրիի ՄԲՎԴ (Մարզական բարձրագույն վարպետության դպրոց) սանը երկամարտի 196կգ (83+113) արդյունքով դարձել է Եվրոպայի փոխչեմպիոն: Էմման նաև փոքր արծաթե մեդալներ է նվաճել պոկում և հրում վարժություններում:

Ի դեպ, այսօր պատանի մարզուհու ծննդյան օրն է: Էմման հենց այսօր դարձավ 15 տարեկան:




Լրահոս