Ավստրիայի կանցլերը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին՝ ՀՀ վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ: Ուղերձում ասված է.

«Ձերդ Գերազանցություն, պարոն վարչապետ,

Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ։

2021թ․սեպտեմբերի 21-ին Հայաստանը տոնում է իր անկախության 30-ամյակը։ Այս տարիների ընթացքում մեր երկրների միջև հարաբերությունները շարունակաբար խորացել և ընդլայնվել են։ Ուրախ եմ, որ Ավստրիական զարգացման գործակալությունը մեծապես ակտիվացրել է իր ներգրավվածությունը վերջին տարիների ընթացքում։ Ներկայում Հայաստանը Ավստրիայի համար կենտրոնական երկրների շարքում է զարգացման քաղաքականության համատեքստում։ Այս ամռանը ԱԶԳ-ն լիարժեք գրասենյակ է բացել Հայաստանում։ Ակնկալում եմ երկկողմ հարաբերությունների հետագա զարգացում նաև տնտեսական ոլորտում։

Դուք վերստին ստանձնում եք վարչապետի պաշտոնը բարդ ժամանակներում։ Covid-19 համավարակը և նախորդ տարի Լեռնային Ղարաբաղի հակամարտության սրումը ծանր մարտահրավերներ էին Հայաստանի համար։ Ավստրիան անհանգստացած է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանին նոր բռնության սրմամբ, որը շարունակում է կյանքեր խլել։ Ցանկանում եմ հավաստիացնել, որ Ավստրիան շարունակելու է առավելագույնս աջակցել վստահության կառուցմանը տարածաշրջանում, ինչպես նշել է ԱԳ նախարար Շալլենբերգը ԵՄ մանդատով Հայաստան կատարած այցի շրջանակում։

Մաղթում եմ Ձեզ առողջություն և հաջողություն Ձեր պարտականություններն իրականացնելիս»։




Լրահոս