ՏԵՍԱՆՅՈՒԹ. Նոր զեկույց. ինչ է տեղի ունեցել 44-օրյա պատերազմի առաջին օրերին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Human Rights Watch (HRW) իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակել է զեկույց «Պատերազմի դասերը» վերնագրով։ Իրավապաշտպան կառույցն իր զեկույցում նշում է, որ ղարաբաղյան երկրորդ պատերազմի հենց առաջին օրը երեխաներ են զոհվել: Մասնավորապես, սեպտեմբերի 27-ին Մարտունու շրջանում արկի պայթյունից սպանվել է 9 տարեկան Վիկտորիա Գևորգյանը: Նույն օրն Ադրբեջանի Նաֆթալան քաղաքում արկից զոհվել են 13-ամյա Շահրիյար Գուրբանովը, նրա զարմիկը՝ 14 տարեկան Ֆիդան Գուրբանովան և ընտանիքի երեք այլ անդամներ:

Բացի այս, կազմակերպությունը հենվելով մի շարք փաստաթղթերի վրա, նշում է, որ ղարաբաղյան երկրորդ պատերազմում սպանվել է ավելի քան 150 խաղաղ բնակիչ: Զոհերի թվում կա առնվազն 10 ադրբեջանցի երեխա: Տասնյակ հազարավոր մարդիկ ստիպված լքել են իրենց տները, մեծ թվով բնակիչների տներ ավերվել են: Ըստ պաշտոնական տվյալների՝ վնասվել կամ ավերվել է առնվազն 71 դպրոց հայկական կողմից, այդ թվում՝ երկուսը Հայաստանի Հանրապետության տարածքում, և 54 ադրբեջանական դպրոց։ Կառույցը նկատում է, որ 2020 թվականի սեպտեմբերին Լեռնային Ղարաբաղում կար 220 դպրոց, որտեղ սովորել է մոտ 24 հազար աշակերտ։

Բացի թվեր ներկայացնելուց, կառույցը նաեւ հարց է բարձրաձայնում, թե որն է հետագա ճակատագիրը: Human Rights Watch-ի համոզմամբ, մինչ Ադրբեջանը և Հայաստանը դպրոցներ են կառուցում և վերանորոգում, երկու կողմերը պետք պարտավորվեն երաշխավորել, որ բոլոր երեխաները, ներառյալ հաշմանդամություն ունեցողներն, այս ուսումնական տարում կունենան դպրոցի հասանելիության հնարավորություն: Ադրբեջանը նաև պետք է միանա Անվտանգ դպրոցների հռչակագրին:

Մանրամասները՝ տեսանյութում

Ն.Հ.




Լրահոս