Պարզվում է, որ լայն հանրությանը քիչ հայտնի Դմիտրի Մեդվեդեւի որդին դեռ տարիներ առաջ հեռուստաաստղ է եղել,- գրում է Comsomolskaya pravda -ն: Երբ հայրը դեռ նախագահ չէր, պատանի Իլյա Մեդվեդեւը հասցրել է նկարահանվել մանկական հումորային “Երալաշում”: Ի դեպ քասթինգը նա անցել է առանց որեւէ մեկի աջակցության, պատմում է պարբերականը:Իլյա Մեդվեդեւի մասնակցությամբ առաջին Երալաշը ցուցադրվել է հեռուստատեսությամբ 2007 թվականից, իսկ երկրորդը`2008-ից: Երկու սյուժեներում էլ տղան գլխավոր դերեր է կատարել: Տիտրերում գրվում է երիտասարդ դերասանի թե իրական անունը , թե ազգանունը, սակայն ոչ ոք չի էլ մտածել կապել նրան նախագահ Մեդվեդեւի հետ: Իսկ այժմ թերթը նշում է, որ, իր աղբյուրների փոխանցմամբ, դա իսկապես երկրի ղեկավարի տղան է:
Մեդվեդեվի որդին հայտին դերասան է. Նա խաղացել է Երալաշում (լուսանկար)
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ