Ալեն Սիմոնյանը հանդիպել է Արմեն Սարգսյանի հետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն այսօր հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հետ: Այս մասին հայտնում է ԱԺ աշխատակազմը:

Կարեւորվել է պետության համար պատասխանատու եւ դժվարին այս ժամանակաշրջանում Ազգային ժողովի գործունեությունը, որը նպաստելու է մեր երկրի առջեւ ծառացած մարտահրավերների ու խնդիրների լուծմանը:

Համակարծիք լինելով, որ խորհրդարանական կառավարման համակարգի պայմաններում Ազգային ժողովին վերապահված է մեծ դերակատարություն, ուստի սպասվում է բավականին ծավալուն աշխատանք` զրուցակիցները կարեւորել են խորհրդարանի ակտիվ գործունեությունն ինչպես օրինաստեղծ ոլորտում, այնպես էլ խորհրդարանական դիվանագիտության ասպարեզում:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաեւ նախագահական եւ խորհրդարանական ինստիտուտների միջեւ համագործակցությանը վերաբերող հարցեր:




Լրահոս