Վենեսուելայի մոլորված քաղաքացիները հայտնաբերվել են Պարզ լճից 5 կիլոմետր հեռավորության վրա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն հոկտեմբերի 25-ին, ժամը 22:19-ին ահազանգ է ստացվել, որ «Պարզ լիճ» հանգստյան գոտու մոտակայքում երկու օտարերկրյա քաղաքացիներ մոլորվել են։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ․ ճանապարհի անանցանելիության պատճառով փրկարարները ճանապարհը (մոտ 9 կմ) շարունակել են ոտքով:

Փրկարարները «Պարզ լիճ» հանգստյան գոտուց մոտ 5 կմ հեռավորության վրա հայտնաբերել են Վենեսուելայի Բոլիվարական Հանրապետության քաղաքացիներ Հ․ Մ․ Ա․-ին (ծնված՝ 1960 թ.) և Մ․ Շ․-ին (ծնված՝ 1975 թ.)․ վերջիններիս ուղեկցել են անվտանգ տարածք:




Լրահոս