ՏԵՍԱՆՅՈՒԹ. Օտարերկրացիները սկսել են շատ անշարժ գույք գնել Հայաստանում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այս տարվա 3-րդ եռամսյակում օտարերկրացիների մասնակցությամբ անշարժ գույքի առքուվաճառքի 1242 գործարք է գրանցվել՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 981 գործարքի փոխարեն։ Հատկապես ավելացել են օտերարկրացիների կողմից անշարժ գույքի գնումները։ Այսպես․ այս տարվա հուլիս, օգոստոս, սեպտեմբեր ամիսներին օտարերկրյա քաղաքացիները ՀՀ-ում գնել են 477 միավոր անշարժ գույք՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 354 գործարքի փոխարեն։ Օտարերկրացիների կողմից գնված անշարժ գույքի մեծ մասը բնակարանների ձեռբերումն է։ Եթե անցյալ տարի օտարերկացիները ՀՀ-ում 132 բնակարան էին ձեռք բերել, այս տարվա նույն ժամանակահատվածում՝ 212 բնակարան։

Օտարերկրյա քաղաքացիներից ամենաշատը ՀՀ-ում անշարժ գույք են ձեռք բերում ՌԴ-ի քաղաքացիները՝ 247 միավոր անշարժ գույք նախորդ տարվա 214-ի փոխարեն։ Աճը կազմում է շուրջ 15 %: Հաջորդը՝ ԱՄՆ-ի քաղաքացիներն են․ 77 միավոր անշարժ գույք՝ նախորդ տարվա 54-ի փոխարեն։ Աճը կազմում է 42 %։ Իրանի քաղաքացիները ՀՀ-ում ձեռք բերված անշարժ գույքի թվով 3-րդ տեղում են․ 29՝ նախորդ տարվա 21-ի փոխարեն։ Աճը կազմում է 38 %: Օտարերկրացիների կողմից վաճառվող գույքը ևս ավելացել է․ 2021-ի 3-րդ եռամսյակում՝ 801 գործարք, 2020-ի նույն ժամանակահատվածում՝ 654 գործարք։

Մանրամասները ՝տեսանյութում




Լրահոս