Զիդանը մտափոխվել է և պատրաստ է գլխավորել ՊՍԺ-ն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մադրիդի «Ռեալի» նախկին մարզիչ Զինեդին Զիդանը պատրաստ է գլխավորել ՊՍԺ-ն։ Այս մասին հաղորդում է footmercato.net-ը:

Զիդանի համար առաջնային տարբերակը Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնն է, սակայն առայժմ հավաքականը գլխավորում է Դիդյե Դեշամը, ով կարող է մնալ իր պաշտոնում, հետևաբար Զիդանը պատրաստ է դիտարկել ՊՍԺ-ում աշխատելու տարբերակը։

Ֆրանսիացի մասնագետը արդեն մի քանի անգամ հրաժարվել էր փարիզյան թիմը գլխավորելու առաջարկից, սակայն այժմ մտափոխվել է։




Լրահոս