Կորոնավիրուսով վարակման և հիվանդությունից մահացության ընդհանուր մակարդակը հաջորդ տարվա կեսերին արդեն կարող է հասնել սեզոնային գրիպի միջին ցուցանիշներին, եթե ի հայտ չգան նոր՝ առավել վտանգավոր տարբերակներ: Ինչպես փոխանցում է Life.ru-ն, նման կարծիք է հայտնել Microsoft ընկերության հիմնադիր Բիլ Գեյթսը՝ ելույթ ունենալով Սինգապուրում անցկացվող «Նոր տնտեսական ֆորում» հիբրիդային համաժողովում:
Գործարարի կարծիքով՝ դրան նպաստում է բնական իմունիտետի ի հայտ գալը, պատվաստումը, ինչպես նաև նոր դեղամիջոցների ստեղծումը «Քովիդ-19»-ի դեմ պայքարում: Միևնույն ժամանակ Գեյթսը միջազգային հանրությանը կոչ է արել «ակտիվ աշխատել նաև գրիպի վերացման ուղղությամբ՝ նոր համավարակների առաջանալու սպառնալիքը նվազեցնելու համար»:
Microsoft-ի հիմնադիրը հայտարարել է նաև, որ հույս ունի «2022 թվականին լուծել պատվատսնյութերի մատակարարման հետ կապված խնդիրը»: