ՖՈՏՈ. Կատարվեց իմ ամենամեծ երազանքը. Լիդուշիկը լավ նորություն ունի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երգչուհի Լիդուշիկը ArmLur.am-ի հետ  զրույցում տեղեկացրեց, որ շատ շուտով կատարվելու է նրա ամենամեծ երազանքներից մեկը:

«Վերջապես բացելու եմ իմ երգի ստուդիան, որտեղ դասավանդվելու են երգ, պար, ոճաբանություն եւ բեմական արվեստ: Ստուդիան կոչվելու է «Լիդուշիկի երգի ստուդիա»:

Լիդուշիկը նաեւ հայտնեց, որ շուտով կներկայացնի նաեւ նոր դուետ երգիչ Ավո Ադամյանի հետ: ֿ«Երգը նվիրված է բոլոր քույրերին եւ եղբայրներին, շատ գեղեցիկ աշխատանք է սպասվում եւ համոզված եմ, որ այն շատերին դուր կգա: Իրականում երգի գաղափարը ծնվել է դեռեւս «Խաբկանք» հեռուստասերիալի նկարահանումների ժամանակ: Բացի այս 2022 թ. սկզբին կունենամ  երեք տեսահոլովակի երգ, որը սիրով կներկայացնեմ իմ երկրպագուներին»:

Նշենք, որ Լիդուշիկը նկարահանվում էր «Խաբկանք» հեռուստասերիալում, որը երգչուհու առաջին փորձն էր նման նախագծում:

Սակայն երգչուհին այս պահին այլ ֆիլմերում կամ հեռուստասերիալներում նկարահավելու առաջարկներ չունի, բայց լինելու դեպքում էլ, եթե համապատասխան են նրան, սիրով կընդունի:

Լիդա Եղիազարյան




Լրահոս